Garage Armenia Automotive Electric Service

Garage Armenia Automotive Electric Service Ավտոէլեկտրիկի և Էլեկտրոնշիկի ծառայություն՝ցանկացած բարդության:Lուծում չառաջարկելու կամ խնդիրը չգտնելու դեպքում,ախտորոշումը անվճար է։

Nissan Tiida մեքենայի վրա հետաքրքիր էր երկրորդ գեներատորի պատմությունը))) Մեքենան շարժիչի պտույտները 3000 - ից ավել ավել...
07/06/2024

Nissan Tiida մեքենայի վրա հետաքրքիր էր երկրորդ գեներատորի պատմությունը)))
Մեքենան շարժիչի պտույտները 3000 - ից ավել ավելացնելու պահին ընկնում էր վթարային վիճակի մեջ և գազ չէր վերցնում։ Համակարգի աշխատանքի սկզբունքը անծանոթ էր , բայց ինտերնետում գտնվեց ինֆորմացիա E4WD համակարգի մասին։ Քանի որ շարժիչի ղեկավարման բլոկում ոչ մի հստակ ошибка չկար, ու հասկանալի չէր թե ինչի պետք է գազ չվերցնի: Համակարգի մասին կարդալուց հետո հասկացել էի , որ իհարկե ոչ մեկ չի նշել , որ ուղղակի առանց մարտկոցի հիբրիդային համակարգ է))) Ենթադրեցի , որ E4WD - ի հետ է կապված խնդիրը։ Բլոկը վարորդի նստատեղի տակ անջատեցի և շարժիչի պտույտների հետ խնդիրը վերացավ։ Մնաց գործի երկրորդ փուլը պարզել, թե շարժիչի վրա տեղադրված երկրորդ գեներատորը, որը իր արտադրած հոսանքը ուղիղ ուղարկում է հետևի անիվներին միացած էլեկտրաշարժիչին և ղեկավարվում է վարորդի նստատեղի տակ գտնվող էլելտրական ղեկավարման բլոկով։ Ի՞նչ խնդիր է առաջացրել , որ շարժիչի ղեկավարման բլոկը գերադասում է բարձր աբառոտների չհասցնել , որպեսզի այլ խնդիրներ չլինեն։ Լոգիկան արդեն ձևավորվում էր։ Քանի որ մեքենան կանգնած տեղում գազ տալը չի ենթադրում հետևի անիվների պտույտ , հասկանալի է , որ մեր խնդիրը արտադրվող հոսանքի հետ է կապված։ Բլոկում ոչ մի արտառոց խնդիր չկար , բացի նա որ System Voltage խնդիր էր բերում անընդմեջ։ Քանի որ համակարգը անծանոթ էր, առաջնահերթ ստուգեցի մեքենայի մարտկոցը , 12վոլտ գեներատորի տված հոսանքը և կեսից գլխի ընկա Live պարամետրերի ցանկում գեներատոր Voltage պարամետրը 51 վոլտ տեսնելիս։ Խնդրի լոգիկան լրիվ պարզ էր , որովհետև մինչև 3000 պտույտները 45վոլտից ավել չէր իսկ 3000 - ը անցնելիս հասնում էր 51վոլտ վթարային պարամետրին։ Տվյալներ չկարողացա գտնել թե ինչ դիապազոնում պետք է լինի այդ պարամետրը աշխատող գեներատորի դեպքում։ ԵՎ մակերեսային ուսումնասիրելու ժամանակ գեներատորի կողմից այրված փաթույթների հոտ զգացի , ավելի ճիշտ տեքստոլիտի։ Գեներատորին գնացող երկու բարակ լարերը ղեկավարման բլոկից ուղիղ հասնում են շարժիչի գլխի վրայով , շարժիչի հետևում գտնվող գեներատորին։ Մի քանի օր առաջ փոխվել էր սվեչաներ և այդ երկու լարը իրեն պաշտպանիչ գոֆրեյով ճմրթված և սեղմված հատվածներ ուներ տեղ տեղ իզոլացիան բաց էր։ Որոշում կայացրեցինք ուղարկել գեներատորի փոխարինման, քանի որ մեքենայի տերը համաձայն չէր այդ համակարգը կարճ ռեմենով լիովին անջատելու։ Նշեմ որ մեքենան անձրևներից հետո սալոնում մի քանի շտեկերի վրա ջուր էր լցվել և ամբողջ կասկածը ջրի ազդեցություն գտնելն էր։ Այսօր կարող եմ վստահ ասել, որ մաքսիմալ շարժիչի պտույտների դեպքում, գեներատորի արտադրած հոսանքի վոլտը 28 - ը չի գերազանցում , այդ մասին իմացա այսօր փոխարինված գեներատորով և անթերի աշխատող վիճակում այդ մեքենան իստորիայի ошибка - ները մաքրելու ժամանակ)))

TOYOTA  մեքենաների փոխանցումատուփերի հետ կապված հաճախ չեն խնդիրները և հիմնականում խնդիրների պատճառը սխալ շահագործումն է,...
21/05/2024

TOYOTA մեքենաների փոխանցումատուփերի հետ կապված հաճախ չեն խնդիրները և հիմնականում խնդիրների պատճառը սխալ շահագործումն է, բացառությամբ մի քանի դեպքերի , որոնց կանդրադառնանք։
Ընդունված կարծրատիպ կա, որ փոխանցումատուփի յուղը փոխել չի կարելի, որովհետև փոխանցումատուփը կփչանա։ Փոխանցումատուփը եթե համեմատենք շարժիչի հետ, ապա այն ավելի նուրբ ագրեգատ է, և ավելի շատ է պահանջում ճիշտ խնամք։ Եթե շարժիչի դեպքում, ինչ - որ տեղ ներելի է ուշացումը յուղ փոխելու , ապա փոխանցումատուփը չի հանդուրժում այդպիսի վերաբերմունք: Եթե գործարանային նշված 8․000կմ - ի փոխարեն շարժիչի յուղը փոխես 16․000կմ - ում, ապա կոնկրետ խնդիրներ չես նկատի , որովհետև յուղի յուղման ունակությունը կորցնելու արդյունքում , ուղղակի շարժիչին կբերի ընդհանուր մաշվածության։ Այդպես մի քանի անգամ ուշացնելու արդյունքում, ներսից պատերին կկուտակի կարծր նստվածքային շերտ, որը էլի կմնա աննկատ, մինչև ինչ - որ մի հերթական յուղ փոխելու ժամանակ, պատերից պոկված նստվածքները կխցանեն յուղի պոմպի ընդունիչ ֆիլտրը։ Այդ ժամանակ յուղի ճնշման լույսը կվառվի և շարժիչը կդադարի նորմալ աշխատել, բայց դա էլ շարժիչի վերջը չէ։ Մեծամասամբ ուղղակի ընդհանուր ներսի լվացումով հարցը լուծվում է և չհաշված շարժիչի մաշվածությանը, կշարունակի աշխատել հիմնականում առանց խնդրի։ Փոխանցումատուփի դեպքում մի անգամ նախատեսված մաքսիմում 80․0000կմ - ը բաց թողնելուց հետո , օրինակ 120.000 կմ - ի ժամանակ յուղ փոխելիս, այդ նստվածքը կարող է խցանել հիդրողեկավարման բլոկի նուրբ անցքերը, կամ միմյանց հետ շփվող գերճշգրիտ դետալներին խանգարել աշխատել, և քանի որ արդեն իսկ յուղը որակազրկված է , ամենա քիչը բավարար ճնշում չապահովելու արդյունքում, ուղղակի միմյանց հետ շփվող ֆրիկցիոն պակետներին բավարար չափով սեղմող ուժ չհաղորդելու արդյունքում , ուղղակի սահելով միմյանց վրա վառում են մակերեսները, իրենց հերթին ավելի կեղտոտելով յուղը ու ավելի որակազրկելով յուղման ունակությունը։ Եթե արդեն իսկ ուշացրել եք յուղ փոխելը , մտածել թե փոխանցումատուփը սարքին է , բայց եթե փոխենք յուղը կփչանա այն , սխալ մոտեցում է , որովհետև եթե գուցե և յուղը փոխելու արդյունքում փոխանցումատուփի կյանքը կարող է փրկվել , չփոխելու արդյունքում հաստատ առողջ դետալ չի մնա ներսում։ Եթե դեռ ակընհայտ խնդիրներ չկան , բայց յուղը ուշացած է , կարող է երկու - երեք յուղ փոխելու կամ ուղղակի հիդրավլիկ ղեկավարման բլոկը լվալու արդյունքում , փոխանցումատուփը երկար ծառայի առանց խնդիրներ առաջացնելու։ Արտադրողը նախատեսում է նաև ադապտացիաներ , որոնք իրենց հերթին կարգաբերում են փոխանցումատուփի ճիշտ աշխատանքը, որի արդյունքում նորից երկարում է փոխանցումատուփի կյանքը։ Օրինակ նկատել եմ Toyota Camry - ների մոտ յուղը փոխելուց հետո երկուսից երրորդ փոխանցում կատարելիս զգալի ուշացումով փոխել , որը հենց արդյունքն է որակազրկված յուղով երկար շահագործելու , այդ դեպքում էլեկտրական ղեկավարման բլոկը գրանցելով տվյալներ աշխատանքը այնպես է կազմակերպում, որ վատ յուղի դեպքում զգալի չլինեն փոխանցում ները , իսկ երբ նոր յուղ է փոխանցումատուփում , ինքը օգտագործում է դեռ հին ալգորիթմը , որի արդյունքում փոխանցումները զգալի են լինում։ Երբ կատարում ենք փոխանցումատուփի զրոյացում և ադապտացում վերանում է այդ խնդիրը։ Վարիատոր փոխանցումատուփի դեպքում ավելի խիստ են պայմաները յուղին վերաբերվող և շատ կարևոր է չգերազանցել 50 - ից 60.000 կմ - ը , որովհետև այնտեղ մետաղը մետաղի հետ շփում է տեղի ունենում, մետաղական ռեմենի ձգումը որպեսզի սահելու խնդիր չլինի ապահովում է բարձր յուղի ճնշումով, եթե յուղը որակազրկված է , փոխանցումատուփը բարձր պտտող մոմենտը չի փոխանցում այլ կորցնում է այդ ռեմենի սահելու վրա , հաղթահարելով իր վրա գործադրված յուղի ճնշման ուժը։ Արդյունքում մաշվում են պտտող վալերը և հենց ռեմենը, առաջացնում են բարձր ջերմաստիճան , որի արդյունքում ավելի է որակազրկվում յուղը։ Անդրադառնանք որոշ տեխնոլոգիական սխալների , որոնք հիմնականում վերաբերվում են Toyota Ipsum և Toyota RAV4, 1AZFE շարժիչի որոշ էլէկտրական ղեկավարման բլոկների , որոնք ունենում են գործարանային խնդիր, արտահայտվող է ժամանակի ընթացքում փոխանցումները չոր և անկանխատեսելի կատարելով ։ Ղեկավարման բլոկը պետք է նորոգվի միկրոէլէկտրոնիկայի մասնագետի կողմից հենց զգալի խնդիր լինելու պահից և եթե ուշադրություն չդարձնեք, կառաջացնի փոխանցումատուփի մեխանիկական լուրջ վնասվածքներ։ Ղեկավարման բլոկը դեֆիցիտ է և եթե նույնիսկ գտնվում է, փոխելը չի լուծում հարցը , որովհետև առողջ բլոկ գտնելը գրեթե անհնար է։ Հաճախ ինձ հանդիպել է փոխանցումատուփի խնդրով այդ մեքենաները լրիվ նոր փոխված փոխանցումատուփով, նույն խնդիրը ունենալու արդյունքում , նույն վիճակում է հայտնվել նոր փոխանցումատուփը, մի երկու ամիս շահագործելուց հետո։ Սիմպտոմներն են հետընթաց սելեկտորից ընտրելու պահին անմիջապես միացնելը ուղղեկցվող շատ ուժեղ դխկոցով։ Փոխանցումները ուշացնում է գազի պեդալը սեղմելիս չի վերցնում արագություն , այլ սահում են պակետները , մինչև այն պահը երբ ղեկավարման բլոկը համարում է , որ արագությունը բավարար է և կտրուկ փոխանցելով ավելի բարձր արագության դխկացնում է։ Երբ նորոգում եմ ղեկավարման բլոկը և կատարում ադապտացիա, բոլոր այդ խնդիրները վերանում են եթե փոխանցումատուփը ֆիզիկապես արդեն չի վնասվել։ Փոխեք շարժիչի յուղը , փոխանցումատուփի յուղը և նույնիսկ արգելակման հեղուկը և անտիֆրիզը ըստ արտադրողի առաջարկած կանոնակարգերի և մեքենան կծառայի անխափան)))

Հերթական անգամ շատ լավ լվացած շարժիչով Nissan Lafesta))) Մեքենան փոխանցումները չէր կատարում և տրանսմիսիայի ղեկավարման բլ...
07/02/2024

Հերթական անգամ շատ լավ լվացած շարժիչով Nissan Lafesta)))
Մեքենան փոխանցումները չէր կատարում և տրանսմիսիայի ղեկավարման բլոկի մեջ բոլոր հնարավոր սոլենոիդների մասին ошибка էր գրանցում։ Քանի որ ունեինք հիդրողեկավարման պահեստային բլոկ , առանց փոխանցումատուփը բացելու, դրսից միացրեցինք և համոզվեցինք , որ փոխանցումատուփը կապ չունի մեր խնդրի հետ։ Պարզ էր, որ ղեկավարման բլոկը նախատեսվածից շատ էր մաքրվել))) Պլատայի վրա ջրի հետքերը բավականին շատ էին, բայց խափանված ռադիոդետալների քանակը շատ չէր։ Պլատան լվանալուց և դետալները փոխելուց հետո խնդիրը վերացավ։
Հ․Գ․ Մի լվացեք մեքենայի կապոտի տակի հատվածը և սրահի տորպեդոն , որովհետև քիմմաքրումից հետո քիչ չեն հանդիպում փչացած էկրանով կամ աուդիո համակարգի և կլիմատ կոնտրոլի կնոպկաների պլատայի քայքայումներ։

Mercedes-Benz A 160 Մեքենան բերվեց  է ինձ մոտ խնդրով , որը արտահայտվում էր այսպես․ ժամանակ առ ժամանակ պուլտով փակելիս մե...
07/02/2024

Mercedes-Benz A 160
Մեքենան բերվեց է ինձ մոտ խնդրով , որը արտահայտվում էր այսպես․ ժամանակ առ ժամանակ պուլտով փակելիս մեքենան ազդանշանը ստանում էր, վթարային լույսերը թարթում , բայց չէր փակում։ Ավտոմեքենայի կենտրոնական փականը աշխատում է օդի պոմպով, որը տեղադրված է բեռնախցիկում՝ պահեստային անվադողի կողքը։ Քանդեցի բլոկը , շարժիչի ածուխները բավարար էին, շատ թույլ նկատելի էր խոնավության ազդեցություն, որը չէր կարող խնդրի պատճառը լինել ։ Միկրոսկոպի տակ ուսումնասիրելով պլատան, գտա խնդրի պատճառը․ ամբողջ պլատան պայկայի խնդիրներ ուներ հանրահայտ «Оловянная чума»: Ամբողջ պլատան նորից պայկա արեցի՝ մանրակրկիտ ստուգելով և մաքրելով կոնտակտները։ Կենտրոնական փականի Աշխատանքը վերականգնվեց։

BMW մակնիշի մեքենաների վրա տեղադրված գործարանային իմոբիլայզեր համակարգ EWS Հաճախ առաջանում է  շարժիչը գործարկելու ժամանա...
04/02/2024

BMW մակնիշի մեքենաների վրա տեղադրված գործարանային իմոբիլայզեր համակարգ EWS

Հաճախ առաջանում է շարժիչը գործարկելու ժամանակ խնդիր։ Սովորաբար խնդիրը փորձում են լուծել բլոկը վերածրագրավորելու միջոցով, բայց խնդիրը որոշ ժամանակ անցնում է, հետո նորից կրկնվում ։
Ախտանիշներն են՝
Սառը ժամանակ անխնդիր գործարկում, որոշակի ժամանակ աշխատելուց հետո, ստարտերի և շարժիչի ղեկավարման բլոկի արգելափակում։
Բանալին փակ վիճակում մոտ 20 րոպե անց դարձյալ անխնդիր գործարկում։
Այս խնդիրը չի առաջանում միանգամից։ EWS բլոկը մահանում է դանդաղ և լուծումը EWS բլոկի լրիվ փոխարինումն է զուգահեռ ծրագրավորելով։ Խնդիրը առաջանում է EWS բլոկի գլխավոր պրոցեսորի գերտաքացումով պայմանավորված, ծրագրային կապի կորստով։ Շարժիչը չգործարկվելու պահին EWS բլոկը կորցնում է կապը թե՛ շարժիչ ղեկավարման բլոկի հետ, և թե՛ դիագնոստիկ սարքի հետ,դադարելով գեներացնել դինամիկ կոդ բանալու համար։ Բանալու պատասխանը իր հերթին չի փոխանցում շարժիչի ղեկավարման բլոկին։ԵՎ մենք ստիպված ենք բանալլին փակ վիճակում սպասել պրոցեսորի սառելուն ։
Լիովին չպատասխանող EWS բլոկի դեպքում նույնպես հնարավոր է վերականգնել շարժիչի անխափան գործարկումը։

Ողջույն ընկերներ․ ինձ հետաքրքիր է նոր ծառայության տեսակի մասին ձեր կարծիքը։ Խոսքը գնում է ջրածնային գեներատոր տեղադրելու...
29/01/2024

Ողջույն ընկերներ․ ինձ հետաքրքիր է նոր ծառայության տեսակի մասին ձեր կարծիքը։
Խոսքը գնում է ջրածնային գեներատոր տեղադրելու մասին, որը իհարկե պարզ է, որ տրոհելով ջուրը առաջացնում է թթվածին և ջրածին, և այդ երկու գազը նշանակալիորեն բարձրացնում է շարժիչի հզորությունը և իջեցնում ծախսը։ Իմ կարծիքը այդ վերասարքավորման մասին ծայրահեղ բացասական է, որովհետև կարծում եմ, որ ջրածնի այրման ջերմաստիճանը ամենաբարձրներից է և թթվածնի առկայությամբ ջրածինը կարող է առաջացնել դետոնացիա։ Ենթադրենք խնդիրը դետոնացիան չէ, այլ պարզապես այրման ջերմաստիճանը բարձրացնելով՝ առաջնային հարվածի տակ ենք դնում ելքային կլապանները և այրման մոմիկները։ Ավտոսպորտի մեջ վաղուց օգտագործվում է զակիս ազոտը, որը տրոհվելով առաջացնում է ազոտ և թթվածին, բայց քիմիական մեխանիզմով թթվածինը ավելի շուտ չի տրոհվում քան կլինի դետոնացիա երևույթ, որովհետև անհրաժեշտ է այրման ջերմաստիճանի բավականին բարձր շեմ, իսկ ազոտը այրվող գազերը հովացնողի դերում է։ Նույնիսկ այդ դեպքում շարժիչը երկար կյանք չունի և նախատեսված է կարճ դիստանցիաներում արագ հաղթանակ բերելու համար։
Մեր դեպքում թթվածինը արդեն իսկ գազային վիճակում շրջանցելով մեքենայի օդի գնահատման համակարգը (ջերմաստիճան, մթնոլորտային ճնշում, լիտր րոպեում) մուտք է գործում այրման խցիկ և առաջացնում բարձր ջերմաստիճանի այրում։ Աշխարհում ջրածինը որպես վառելիք օգտագործում են միայն ջրածնային մարտկոցներում՝ վերակերպելով էլեկտրոէներգիայի։ Ոչ մի արտադրող դեռևս ջրածինը և թթվածինը որպես վառելիք ներքին այրման շարժիչներում չի օգտագործել։ Փորձեր եղել են․ հիշում եմ ամսագրում մի հոդված , որը փորձարարական մոդելի մասին էր, որ լրիվ ջրածնային գեներատորով էր աշխատում, մեքենան եթե ճիշտ եմ հիշում VAZ 2101 մոդելի էր։ Աշխարհում շատ փորձարարություններ են կատարում մարդիկ , բայց ինձ համար անհասկանալի է ինչպես կարելի է տեղադրել այդպիսի համակարգ լրիվ ինժեկտորային մեքենայի վրա, որի ղեկավարման բլոկը այդ գազի մասին տեղեկություն չունի և ոչ մի կերպ չի ղեկավարում այդ գազի հոսքը։

✅Ավտոէլեկտրիկի և Էլեկտրոնշիկի ծառայություն՝ ցանկացած բարդության:✅Ղեկավարման բլոկի թերությունների շտկում՝ թե՛ գործարանայի...
28/01/2024

✅Ավտոէլեկտրիկի և Էլեկտրոնշիկի ծառայություն՝ ցանկացած բարդության:
✅Ղեկավարման բլոկի թերությունների շտկում՝ թե՛ գործարանային, թե՛ առաջացած:
✅Միկրոսխեմաների ծրագրավորում, փոխարինում, SMD միկրոկոմպոնենտների ստուգում
և փոխարինում:
✅ЭБУ (Электронный блок управления) - ների նորոգում։
✅SRS բլոկի նորոգում
▪Վթարի մասին ինֆորմացիայի մաքրում (crash reset)
▪(обманка) - ների տեղադրում
▪Ամրագոտիների ազատում:
✅Ցուցիչների վահանակի (шиток прибор) նորոգում և
ծրագրավորում:
✅Ապահովիչների բլոկի փոխարինում:
✅Կատարում եմ թերի աշխատող անվտանգության համակարգերի ամբողջական հեռացում, վերականգնելով մեքենայի գործարանային վիճակը, և ապահովում անխափան գործարկում և աշխատանք։ Հեռացնում եմ ռադիոռելեներ, մետկաներ, Секретка-ներ ,և այլ հավելյալ համակարգեր, որոնք խանգարում են մեքենայի անխափան աշխատանքին։
✅Toyota և Lexus Ավտոմեքենաների
▪բանալիների ծրագրավորում
▪օգտագործված smart բանալիների զրոյացում
▪SRS բլոկների ծրագրային մաքրում(Crash Data)
▪VGRS,ABS,BSM,LDA կարգաբերում (Калибровка):
✅Toyota Rav4 և Toyota Ipsum մեքենաների շարժիչի ղեկավարման բլոկը(ECM) ունի հանրահայտ թերություն,արտահայտվում է փոխանցման տուփի աշխատանքի անկանոնությամբ: Աշխատունակությունը լիարժեք վերականգնում եմ։
❌Չեմ կատարում ոչ օրիգինալ ապրանքների տեղադրում և նորոգում:
❌Չեմ սպասարկում գազի համակարգ։
‼Այլ հարցերի համար կարող եք զանգահարել
+374 77 14 33 74
+374 55 14 33 74
+374 99 14 33 74
‼ Հասցե` ՀԱԹ Անդրանիկի 73

Ժամանակակից ավտոարտադրողները հիմնականում թեթև մարդատար մեքենաների վրա, հրաժարվելով հիդրավլիկ համակարգից, ղեկի ուժեղացուց...
24/01/2024

Ժամանակակից ավտոարտադրողները հիմնականում թեթև մարդատար մեքենաների վրա, հրաժարվելով հիդրավլիկ համակարգից, ղեկի ուժեղացուցիչը արտադրում են լրիվ էլեկտրական։ Էլեկտրական ուժեղացուցիչը չի պահանջում ընթացիկ սպասարկում , ինչպես որ էր հեղուկով հիդրավլիկ համակարգերում և կիսահիդրավլիկ տարբերակում։ Այստեղ գործարկած է էլեկտրոշարժիչ , որը ղեկավարման բլոկի ղեկավարումով , օգնում է ղեկին պտտվել հենց այն ուժով , որը այդ պահին անհրաժեշտ է վարորդի վրա ավելորդ ծանրություն չթողնելու համար և չունի էներգիայի կորուստ , որի արդյունքում վառելիքի խնայողություն է կատարում։ Լրիվ էլեկտրական ուժեղացուցիչները, դե իհարկե, զերծ չեն խնդիրներից։ Հիմնականում ինձ հանդիպել են ղեկավարման բլոկի անսարքություններ։ Իհարկե լինում է, որ էլեկտրական շարժիչը նույնպես խնդիրներ է առաջացնում , բայց հազվադեպ է պատահում։ Ղեկավարման բլոկը խնդիրներ է առաջացնում այն դեպքերում, երբ շահագործման ընթացքում հաշվի չառնելով անխափան օգտագործման պարտադիր պայմանները, մարդիկ ճամփեզրի արգելապատնեշին հասնելով, պտտում են անիվը, չզգալով որ անիվը արդեն հպված է խոչընդոտի և ավելին չի կարող պտտվել։ Ամենատարածված խնդիրներից է ղեկը մինչև վերջ պտտած երկար ժամանակ պահելը , որը նույնպես առաջացնում է գերծանրաբեռնվածություն ղեկավարման բլոկի համար, որի արդյունքում ղեկավարման բլոկը շարքից դուրս է գալիս։ Էլեկտրական ուժեղացուցչի համար կարևոր է անիվների ճիշտ օդի ճնշումը և գործարանային չափերին համապատասխանելը։ Ղեկավարման բլոկում առաջացած էլեկտրոնային խնդիրները հնարավոր է վերացնել։ Խնդիրների ախտանիշներն են ղեկի լույսը, ղեկը ընթացքում ձգվելը։ Առաջնահերթ պետք է ստուգել մարտկոցի լիցքավորված լինելը։ Եթե մարտկոցը լիցքավորված է , պետք է նորոգվի ղեկի ուժեղացուցչի ղեկավարման բլոկը։

Nissan Rogue 2018․ Հերթական խորացված դիագնոստիկայի կարիքը առաջացավ այն ժամանակ, երբ որոշ վարպետներ ասել էին դիագնոստիկան...
21/01/2024

Nissan Rogue 2018․
Հերթական խորացված դիագնոստիկայի կարիքը առաջացավ այն ժամանակ, երբ որոշ վարպետներ ասել էին դիագնոստիկան մեքենային չի կպնում․ տարեք, դիագնոստիկան նորոգեք, բերեք, որ մեքենան դիագնոստիկա անենք))))
Հայտնի էր միայն, որ մեքենայի մեջ ջուր եղել է, բայց բլոկները հիմնականում մաքուր էին և աղի հետքեր չկային։ Խորացված դիագնոստիկան սկսելիս, ես հստակ գիտեի, որ network gateway ղեկավարման բլոկը գոյություն ունի)))) և ի տարբերություն նախորդ վարպետների, BCM բլոկը հանգիստ թողած սկսեցի փնտրտուքը))))
Սովորականից փոքր բլոկ էր , որի մեջ երեք Can Transceiver կար, պարզ էր արդեն աղակալվածությունից, որ հենց ինքն է կտրել կապը մեքենայի երկու CAN - երի և արտաքին աշխարհի հետ։ Network gateway - ը մեքենայի սալոնում բավականին ցածր հատվածում էր և ջուրը վնասել էր միայն այդ բլոկը։ Փորձեցի վերականգնել բոլոր քայքայված կետերը , բայց չզարթնեց, որովհետև քայքայված դիմադրություններից մեկը այն կասկադի վրա էր , որը բանալին բացելու ժամանակ +12 վոլտ 2 դիմադրություններով կիսում է՝ ստեղծելով միկրոսխեմայի համար մուտքային 5 վոլտ։ Վատն այն էր , որ քայքայված դիմադրությունը մինուսից կենտրոն թևինն էր։ Եթե դիմադրությունը լիներ մուտքային պլյուսից կենտրոն, միկրոսխեման չէր վնասվի։ Մեր դեպքում առաջին իսկ բանալին բացելու պահին +12 վոլտը գնացել էր միկրոսխեմայի (բանալին բաց է) վիճակի մուտքին՝ վնասելով պրոցեսորը։ Բլոկի խնդիրը այն է, որ էլ երբեք չի տեսնի բանալին բաց վիճակում և չի արթնանա։
Network gateway - ը փոխարինեցի և մեքենան դուրս եկավ դիագնոստիկայի)

Address

Անդրանիկի 73
Yerevan
004

Opening Hours

Monday 11:00 - 18:00
Tuesday 11:00 - 18:00
Wednesday 11:00 - 18:00
Thursday 11:00 - 18:00
Friday 11:00 - 18:00
Saturday 11:00 - 18:00
Sunday 12:00 - 17:00

Telephone

+37477143374

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Garage Armenia Automotive Electric Service posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Garage Armenia Automotive Electric Service:

Share