FRESH Clean Car Service

FRESH Clean Car Service Fresh Clean Car ընկերությունը մատուցում է բարձրորակ ավտոկոսմետիկ ծառայություններ`ավտոլվացում, թափքի ոսկապատում, վաքսում և փայլեցում։

Fresh Clean Car ընկերությունը հիմնադրվել է 2012թ, բայց գործունեությունը սկսել է ծավալել 2013թ։

Ընկերությունը մատուցում է բարձրորակ ավտոկոսմետիկ ծառայություններ`ավտոլվացում, թափքի ոսկապատում, վաքսում և փայլեցում։ Սրահի քիմ․ մաքրում, կաշվեպատ սրահների կրեմապատում, անվահեծերի նագարների մաքրում, լուսարձակների և ապակիների փայլեցում։

Մեր առավելություններն են՝
1․անհատական և հոգատար վերաբերմունք հաճախո

րդին,
2․անվտանգ և թանկարժեք նյութերի օգտագործում,
3. աշխատակիցների ավելի քան տասնամյա աշխատանքային փորձ,
4. որակյալ սարքավորումներ՝ ամերիկյան Mytee, գերմանական Karcher, իտալական Portotecnica:

Մեզ մոտ հաճախակի լինում են տարբեր ակցիաներ, իսկ մեր հավատարիմ հաճախորդներին մենք տրամադրում ենք զեղչի քարտեր։

Մենք արդեն սպասարկել ենք 10․000 ավտոմեքենա։

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է սեփական արտադրության առաջին սերիական փիքափ...
20/07/2017

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է սեփական արտադրության առաջին սերիական փիքափը, որը ստացել է X-Class անվանումը:

Մոդելի կոնցեպտուալ տարբերակը ներկայացվել էր 2016թ. աշնանը:

Փիքափը կառուցվել է Nissan Navara մեքենայի հիմքով: Այն ունի 5.3մ երկարություն, 1.9մ լայնություն, 1.8մ բարձրություն:

Ի սկզբանե մոդելը կառաջարկվի 2 հատ 4 գլանանի տուրբոդիզելային շարժիչներով: Դրանցից ամեն մեկի աշխատանքային ծավալը կլինի 2.3 լ: Ավելի ուշ կներկայացվի նաև 3 լ աշխատանքային ծավալով, 258 ձիաուժ հզորությամբ V6 շարժիչով տարբերակը:

Mercedes-Benz X-Class-ի վաճառքը Եվրոպայում կսկսվի նոյեմբերից, իսկ 2018թ. սկզբից այն կհայտնվի նաև Ավստրալիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության շուկաներում:

Գերմանիայում փիքափի գինը կսկսվի 37.000 եվրոյից:
https://youtu.be/nXu05CH690I

Today, Mercedes-Benz unveiled the production version of its new X-Class pickup. http://www.testdriven.co.uk/mercedes-benz-concept-x-class-pickup/

10/10/2016
ԱՄՆ-ում նոր ռազմական ամենագնաց են մշակել` ջրածնային վառելիքային տարրերով: Colorado ZH2 մեքենան ստեղծել է Chevrolet ընկեր...
09/10/2016

ԱՄՆ-ում նոր ռազմական ամենագնաց են մշակել` ջրածնային վառելիքային տարրերով: Colorado ZH2 մեքենան ստեղծել է Chevrolet ընկերությունը` ԱՄՆ բանակի զրահապատ տեխնիկայի մշակման և հետազոտությունների ինժեներական կենտրոնի պատվերով:

ԱՄՆ բանակը մի քանի տեսակի ամենագնացներ է օգտագործում սպառազինման մեջ, որոնք մի քանի ընդհանուր թերություններ ունեն, որոնցից կարևորը, ըստ զինծառայողների, աղմուկն է, ինչը պայմանավորված է ներքին այրման շարժիչի աշխատանքով:

Հաղորդվում է, որ Chevrolet-ը Colorado ZH2 մոդելն անաղմուկ է ստեղծել: Այն տեղաշարժվելու է էլեկտրաշարժիչների օգնությամբ, էներգիա են ստանալու ջրածնային վառելիքային տարրերից:

American Dream-ը ստեղծվել է հատուկ կինոնկարահանումների համար և մինչև հիմա Գինեսի ռեկորդակիր է որպես պատմության մեջ ամենա...
04/10/2016

American Dream-ը ստեղծվել է հատուկ կինոնկարահանումների համար և մինչև հիմա Գինեսի ռեկորդակիր է որպես պատմության մեջ ամենաերկար լիմուզին: Լիմուզինի երկարությունը 30,48 մ է: Այն ստեղծվել է 1980-ական թթ.,26 անիվով հիմքային մեքենան եղել է 1970-ական թթ. կեսերին ոսկեգույն Cadillac Eldorado-ն:

American Dream-ի անիվների կենտրոնական խմբի մոտ «կտրվածք» կա, այդ տեղում ավտոմեքենան բաժանվում է ավտոգնացքի պես, լիմուզինի հետևի մասը կցամաս է:

World Longest Car|Longest Limousine-The American Dream The American Dream Limo is owned by car collector and designer Jay Ohrberg of Burbank,California,USA.I...

Փարիզում ընթացող ավտոսրահի շրջանակներում Mercedes-Benz ընկերությունը զարմացրել է ավտոսիրահարներին նոր՝ GLC մոդելին նմանվ...
04/10/2016

Փարիզում ընթացող ավտոսրահի շրջանակներում Mercedes-Benz ընկերությունը զարմացրել է ավտոսիրահարներին նոր՝ GLC մոդելին նմանվող Generation EQ էլեկտրաամենագնացի նախատիպով: Ամենագնացի հզորությունը 408 ձիաուժ է կազմում, ինչը հնարավորութուն է տալիս 100 կմ/ժ արագության հասնել ընդամենը 5 վայրկյանում: Գերմանական մոդելի սերիական տարբերակը, որը շուկայում կհայտնվի 2019-ին, կմրցակցի Tesla Model X-ի, ինչպես նաև Audi, Porsche և Jaguar ընկերությունների ապագա էլեկտրական ամենագնացների հետ: Mercedes-Benz Generation EQ-ն համալրված է 2 էլեկտրաշարժիչով` 1-ական առաջնամասում և ետնաասում: Մեկ լիցքավորմամբ հնարավոր է 500 կմ ճանապարհ անցնել: Իսկ վերալիցքավորումը կտևի ընդամենը 5 րոպե: Նոր էլեկտրամեքենան չունի ապակեմաքրիչներ և դռների բռնակներ, իսկ ավանդական արտաքին հայելիները կփոխարինվեն տեսախցիկներով:

With "Generation EQ", Mercedes-Benz shows how electric cars can soon move into the fast lane: the concept vehicle, with the appearance of a sporty SUV coupé,...

«Տարվա համաշխարհային ավտոմեքենա» (World Car of the Year, WCOTY) մրցույթի կազմակերպիչները հրապարակել են 2017թ. աշխարհի լա...
04/10/2016

«Տարվա համաշխարհային ավտոմեքենա» (World Car of the Year, WCOTY) մրցույթի կազմակերպիչները հրապարակել են 2017թ. աշխարհի լավագույն ավտոմեքենայի կոչման հավակնորդների ցուցակը: Հաղթանակի համար մրցելու է 22 մոդել:
WCOTY-ի ներկայացուցիչներն անվանել են նաև «Ներկայացուցչական ավտոմեքենա/տարվա սպորտային ավտոմեքենա» (13 մոդել) և «Տարվա կանաչ ավտոմեքենա» (11 մոդել) անվանակարգերի հավակնորդներին: Բացի այդ, այս տարվանից նոր անվանակարգ է մտցվել՝ «Քաղաքային ավտոմեքենա» (World Urban Car): Այդ կոչմանը հավակնում է ութ ավտոմեքենա:
Մրցույթի ժյուրին ներառելու է մոտ 70 ավտոմոբիլային լրագրող 20 երկրից: Հաղթողներին հայտարարելու են 2017թ. ապրիլի 17-ին Նյու Յորքի ավտոսրահի շրջանակներում:
«Տարվա համաշխարհային ավտոմեքենա» անվանակարգում կպայքարեն Audi A5/S5 Coupe, Audi Q2, Audi Q5, Chevrolet Cruze, Honda Civic, Infiniti Q60, Volkswagen Tiguan, Kia Rio, Toyota CH-R և այլ ավտոմեքենաներ:
«Ներկայացուցչական ավտոմեքենա/տարվա սպորտային ավտոմեքենա» անվանակարգում տեղ են գտել Audi R8 Spyder, BMW 5-Series, Cadillac CT6, Honda/Acura NSX, Lexus LC 500, Mercedes-AMG GT Roadster, Range Rover Evoque Convertible, Porsche Boxster/Cayman և ևս մի քանի ավտոմեքենանր:
«Տարվա քաղաքային ավտոմեքենա» անվանակարգում հաղթողի հավակնորդներից են BMW i3, Citroen C3, Ford Ka+, Smart ForTwo/ForFour Brabus, Suzuki Baleno մակնիշները:
«Տարվա կանաչ ավտոմեքենա» անվանակարգում հաղթողներ կարող են դառնալ Audi Q7 e-tron 3.0 TDI quattro, Tesla Model X, Toyota RAV4 Hybrid, BMW 740e iPerformance, Honda Clarity, Mercedes-Benz GLC 350e և մի քանի այլ ավտոմեքենաներ:

Կանադացի ինժեներ Թոդ Ռեյչարտն իր իսկ ստեղծած Aerovelo Eta հեծանվով արագության նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է lenta.ru...
02/10/2016

Կանադացի ինժեներ Թոդ Ռեյչարտն իր իսկ ստեղծած Aerovelo Eta հեծանվով արագության նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է lenta.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ի Նևադա նահանգում կայացած առաջնության ժամանակ հեծանիվը զարգացրել է 144 կմ/ժ արագություն:

Հայտնի է, որ արագության նախկին ռեկորդը (72կմ/ժ), որի հեղինակը ևս Ռեյչարտն է, սահմանվել է նախորդ տարի:

Նշվում է, որ Aerovelo Eta-ն կարողանում է նման բարձր արագություն զարգացնել հատուկ կոմպոզիտ նյութով պատված լինելու շնորհիվ: Ըստ մասնագետների՝ հեծանվի շարժման ժամանակ նյութը նվազեցնում է օդի դիմադրության ուժը:

Խորհրդային ավտոարտադրության 15 ամենապոպուլյար մոդելները։
02/10/2016

Խորհրդային ավտոարտադրության 15 ամենապոպուլյար մոդելները։

Мы рассказываем о автомобилях наших подписчиков. Чтобы стать участником нашего проекта, вам просто нужно оставить заявку в What"S App или Viber 8-985-645-99-...

Եթե շտապում եք սիրելիի հետ հանդիպման, մի՛ մոռացեք, որ մեքենայի տեսքը ևս նշանակություն ունի:Վստահե՛ք ձեր մեքենայի մաքրւմը...
02/10/2016

Եթե շտապում եք սիրելիի հետ հանդիպման, մի՛ մոռացեք, որ մեքենայի տեսքը ևս նշանակություն ունի:
Վստահե՛ք ձեր մեքենայի մաքրւմը FRESH clean 🚗 service-ին ու ստացե՛ք ցանկալի արդյունքը:

30/09/2016

Address

Tigran Petrosyan 4a
Yerevan
0054

Telephone

+37494361595

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when FRESH Clean Car Service posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share