LUX Car Rent

LUX Car Rent Our company offers a wide range of various vehicles for rent. Cars may be driven in the territories Cars can be rented both with and without drivers

IT IS TIME TO TRIP WITH LUX Car Rent
23/07/2014

IT IS TIME TO TRIP WITH LUX Car Rent

BMW X6-ը 2015 թվականին կներկայանա նորովի: BMW X6-ը, որն արտադրվում է 2008 թվականից պատրաստվում է թողարկել մեքենայի երկրո...
12/06/2014

BMW X6-ը 2015 թվականին կներկայանա նորովի: BMW X6-ը, որն արտադրվում է 2008 թվականից պատրաստվում է թողարկել մեքենայի երկրորդ սերունդը: Այն սկզբանկան շրջանում վաճառքի է հանվելու երեք տարբեր շարժիչներով. xDrive50i (450 ձիաուժ, 4.4լ V8; 100 կմ/ժ արագության հասնում է 4.8 վայրկյանում, առավելագույն արագությունը 250 կմ/ժ), xDrive30d (դիզել, 258 ձիաուժ, առավելագույն արագությունը 230 կմ/ժ), M50d (381 ձիաուժ, 100 կմ/ժ արագության հասնում է 5.2 վայրկյանում, առավելագույն արագությունը 250 կմ/ժ): Չնայած իր բոլոր նորամուծություններին՝ նրանում օգտագործված ալյումին, մագնեզիում և թերմոպլաստիկների նման թեթև տեխնոլոգիաների շնորհիվ 2015 BMW X6-ը մոտավորապես 40 կգ-ով նախորդ սերնդի մեքենաներից ավելի թեթև է լինելու:

Անդրադառնում ենք ընկերության արտադրած մեքենաների անուններին, ինչպես որ խոստացել էինք: Ընկերության խորհրդանիշը ցուլն է: Ս...
06/06/2014

Անդրադառնում ենք ընկերության արտադրած մեքենաների անուններին, ինչպես որ խոստացել էինք:
Ընկերության խորհրդանիշը ցուլն է: Սա կապված է Լամբորջինիի` համաստեղությամբ ցուլ լինելու հետ: Miura-ն իր անունը ստացել է Դոն Էդուարդո Միուրայից, ով ցուլ էր վարժեցնում, իսկ Islero-ի անունը եկել է Միուրայի վարժեցրած ցլերից մեկից, որը սպանել է հայտնի մատադոր Մանոլետեյին: Espada-ն մատադորների կողմից օգտագործվող թրի տեսակ է: Jarama-n իր անունը ստացել է Իսպանիայի Jerez դաշտից, որտեղ ժամանակին անցկացվել են ցլամարտեր: Countach-ը Պիեմոնտեերենում (լատինական լեզու, որն օգտագործվում է Հյուսիսային Իտալիայում) այն բացականչությունն է, որը տղամարդն անում է գեղեցիկ աղջիկ տեսնելիս: Այս անունով Lamborghini-ն խախտել է իր ավանդույթը: Ավելի ուշ ընկերությունը վերականգնել է այն Diablo (հայտնի ցուլ), Murcielago (ցուլ, որը չի սատկել իրեն հասցված 24 թրի հարվածներից և ավելի ուշ որպես նվեր տրվել է Միուրային), Gallardo (Միուրայի վարժեցրած ցլերից մեկը) և Reventon (հայտնի ցուլ, որը սպանել է ճանաչված մատադոր Ֆելիքս Գուզմանին) անուններով և պատրաստվում է շարունակել այդ ավանդույթը:

Աշխարհահռչակ իտալական մեքենարտադրող Lamborghini ապրանքանիշի հիմնադիր Ֆերուչիո Լամբորջինին ի սկզբանե արտադրել է տրակտորնե...
02/06/2014

Աշխարհահռչակ իտալական մեքենարտադրող Lamborghini ապրանքանիշի հիմնադիր Ֆերուչիո Լամբորջինին ի սկզբանե արտադրել է տրակտորներ և օդորակիչ համակարգեր: Համաձայն հայտնի պատմության՝ Լամբորջինին եղել է Ferrari-ի մեծ սիրահար: Ունեցել է մի քանի Ferrari և նրանց բոլորի հետ եղել է նույն խնդիրը՝ կապված փոխանցման տուփի հետ: Երբ նա գնացել է Ferrari-i գործարան խնդրին լուծում գտնելու համար, կարողացել է մեծ ջանքերից հետո հանդիպել Էնցո Ֆեռարիի հետ: Լամբորջինին, խիստ վիրավորվելով Ֆեռարիի՝ «տրակտոր արտադրողը չի կարող նկատողություն անել ոչ մի Ferrari-ի» արտահայտությունից, երդվում է ստեղծել այնպիսի մի մեքենա, որը կգերազանցի Ferrari-ին: Սա դառնում է համաշխարհային ճանաչում ունեցող մեքենաների արտադրման սկզբնապաատճառը: Շուտով Լամբորջինիին հաջողվում է այդ բնագավառում մի քանի անգամ գերազանցել Ferrari-ին և հասնել իր բաղձալի նպատակին:
Շուտով Ձեզ կներկայացնենք նաև ընկերության մեքենաների անունների ծագումնաբանությունը:

Zagato-ն և Lamborghini-ն համագործակցում են դեռևս 1965 թվականից: Նրանց համատեղ աշխատանքի վերջին արդյունքը  Lamborghini 5-...
30/05/2014

Zagato-ն և Lamborghini-ն համագործակցում են դեռևս 1965 թվականից: Նրանց համատեղ աշխատանքի վերջին արդյունքը Lamborghini 5-95 Zagato-ն է, որը թողարկվում է Zagato-ի 95-ամյակի կապակցությամբ: Մեքենայի մեջ տեղ են գտել բազմաթիվ կարբոնային շեշտադրումներ: Ապրանքանիշի սպորտային կեցվածքից չնահանջող Lamborghini 5-95 Zagato-ն ցուցադրվելու է Շվեյցարիայում կայանալիք Concorso d'Eleganza Villa d'Este-ի վերջին շաբաթվա ընթացքում:

BrandZ-ի 2014 թվականի ամենաթանկարժեք 100 ապրանքանիշեր ցուցակի մեջ ներգրավված Toyota-ն շարունակում է առաջատար դիրք գրավել...
26/05/2014

BrandZ-ի 2014 թվականի ամենաթանկարժեք 100 ապրանքանիշեր ցուցակի մեջ ներգրավված Toyota-ն շարունակում է առաջատար դիրք գրավել ավտոմոբիլային ոլորտում: Միլուարդ Բրաունի 100 ամենաարժեքավոր ապրանքանիշերի հետազոտության արդյունքները, որոնք ձեռք են բերվում աշխարհի ավելի քան 30 երկրներում 2 միլիոն մարդկանց մասնակցությամբ, ձևավորվում են BrandZ-ի՝ ֆինանսական վերլուծությունների և աշխատանքային գործունեության արդյունքների ուսումնասիրությունով և համատեղմամբ:
Ձեզ ենք ներկայացնում ամենաթանկարժեք մեքենանեևի տասնյակը՝ համաձայն հետազետության:
1. Toyota - $29.6 միլիարդ
2. BMW - $25.7 միլիարդ
3. Mercedes - $21.5 միլիարդ
4. Honda - $14.1 միլիարդ
5. Ford - $11.8 միլիարդ
6. Nissan - $11.1 միլիարդ
7. Volkswageն - $ 8.4 միլիարդ
8. Audi - $7.1 միլիարդ
9. Chevrolet - $4.9 միլիարդ
10. Hyundai - $4.6 միլիարդ

LUX CAR RENT. աշխարհի լավագույնները միայն Ձեզ համար:

ԱՄՆ-ի ամենահեղինակավոր ավտոմոբիլային հրատարակչություններից Consumer Reports-ը հրապարակել է ամենահուսալի մեքենաների վարկա...
15/05/2014

ԱՄՆ-ի ամենահեղինակավոր ավտոմոբիլային հրատարակչություններից Consumer Reports-ը հրապարակել է ամենահուսալի մեքենաների վարկանիշը՝ ըստ իր լրագրողների: Որքան էլ որ զարմանալի է թվում՝ ցուցակի առաջատարը եղել է ոչ թե ամերիկյան եռյակից մեկը, այլ ճապոնական ավտոարտադրող Lexus-ը:
Իրենց ուսումնասիրության մեջ փորձագետները հիմնվել են միայն ավտոմեքենաների սեփականատերերի հետ արված հարցազրույցների տվյալներին: Ընդհանուր առմամբ ուսումնասիրությանը մասնակցել է 1.100.000 մարդ: Համաձայն արդյունքների՝ իրենց հուսալիությամբ ճապոնական մեքենաները առաջին տեղը չեն զիջել ուրիշ մեքենաների: Նվազագույն խափանումներն ու անսարքությունները գրանցվել են Lexus մակնիշի մեքենաների մոտ:
Իսկ մեզ մոտ Դուք կարող եք վարձել Lexus GX 470-ը սկսած 42.000 դրամից:
LUX CAR RENT. աշխարհի լավագույնները միայն Ձեզ համար:

2014 թվականի վերջում BMW-ն պատրաստվում է վաճառքի հանել իր նոր BMW i8-ը, որի միջազգային թեսթ դրայվը տեղի ունեցավ Լոս Անջե...
12/05/2014

2014 թվականի վերջում BMW-ն պատրաստվում է վաճառքի հանել իր նոր BMW i8-ը, որի միջազգային թեսթ դրայվը տեղի ունեցավ Լոս Անջելեսում: Ավտոմեքենան հագեցված է 1,5 լիտր ծավալ 3-գլանաձև շարժիչով, որը զարգացնում է 220 ձիաուժ արագություն և ունի 129-ուժեղ էլեկտրական շարժիչ: 100 կմ անցնելուց հետո մեքենան ծախսում է ավելի քիչ քան 2.5լ:

Մեզ արդեն միացել են ավելի քան 2000 օգտատերեր: Փոխշահավետ և վստահելի համագործակցությունը մեզ համար կարևորագույն նախապայմա...
07/05/2014

Մեզ արդեն միացել են ավելի քան 2000 օգտատերեր: Փոխշահավետ և վստահելի համագործակցությունը մեզ համար կարևորագույն նախապայմանն է:

Lexus-ը ներկայացրել է իր հատուկ թողարկումը՝ Lexus 450 HP LX 570-ը: Մեքենայի 5.7 լ V8 շարժիչը մնացել է անփոփոխ, սակայն 38...
02/05/2014

Lexus-ը ներկայացրել է իր հատուկ թողարկումը՝ Lexus 450 HP LX 570-ը: Մեքենայի 5.7 լ V8 շարժիչը մնացել է անփոփոխ, սակայն 383 ձիաուժ շարժիչը հզորացվել և դարձել է 450 ձիաուժ: Թեև դեռ չի հայտարարվել, սակայն կարծիքների համաձայն մեքենան 100կմ արագության հասնում է 6.6 վայրկյանում: LX 570-ի այս հատուկ թողարկումն ունի թույլ ճառագայթներով LED քսենոնային լուսարձակներ, արբանյակային նավիգացիա, Mark Levinson ձայնային համակարգ, մեքենայի առջևի նստատեղերը տաքացվում և սառեցվում են:

Օրերս Չինաստանում տեղի ունեցած Ավտոմեքենաների միջազգային ցուցահանդեսում Mercedes-ը ներկայացրել է իր նոր Mercedes-Benz M-...
29/04/2014

Օրերս Չինաստանում տեղի ունեցած Ավտոմեքենաների միջազգային ցուցահանդեսում Mercedes-ը ներկայացրել է իր նոր Mercedes-Benz M-Class coupe-ն: Ակնհայտ է, որ մեքենան պատրաստվում է դառնալ շուկայի առաջատար BMW X6-ի գլխավոր և արժանի մրցակիցը: Մեքենայի 1.75 մետր բարձրությունը (ունի բավականին ցածր առաստաղ), 2 մետր լայնությունը և գրեթե 5 մետրանոց երկարությունը նրան բավականին «ագռեսիվ» տեսք են հաղորդում: Ցուցահանդեսի ժամանակ տեղի է ունեցել մեքենայի կոնցեպտի ներկայացումը: Համաձայն սպասումների մեքենան սերիական արտադրությամբ կթողարկվի 2015 թվականի վերջում:

Toyota Corolla. ամենաշատ վաճառված մեքենան աշխարհումՏոյոտա Կորոլլան շարունակում է իր հաջողությունները: 2013 թվականին ամբո...
28/04/2014

Toyota Corolla. ամենաշատ վաճառված մեքենան աշխարհում
Տոյոտա Կորոլլան շարունակում է իր հաջողությունները:

2013 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է մեքնայի 1,220,000 օրինակ: 1966 թվականից (երբ սկսվեց մեքենայի արտադրությունը) մինչ օրս վաճառվել է 40,720,000 հատ մեքենա, որի շնորհիվ Corolla-ն համարվում է ամենաշատ վաճառված մեքենան առհասարակ:

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when LUX Car Rent posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share