IDriver

Directions

IDriver Սկսիր վարել iDriver-ի հետ
🚘 Վարորդական դասընթացներ

Գործնական քննության ե՞ս 😮 Մի՛ մատնվիր խուճապի 🚗  Քննությունից առաջ հիշիր այս 5 կարևոր խորհուրդները, որոնք կարող են օգնել...
12/10/2026

Գործնական քննության ե՞ս 😮 Մի՛ մատնվիր խուճապի 🚗

Քննությունից առաջ հիշիր այս 5 կարևոր խորհուրդները, որոնք կարող են օգնել քեզ ավելի հանգիստ ու վստահ նստել ղեկին 👇

1️⃣ Մի՛ շտապիր — արագ որոշումը միշտ չէ, որ ճիշտ որոշում է։

2️⃣ Կրկնիր հիմնական մանևրները — կայանում, հետընթաց, շրջադարձեր, մեկնարկ։

3️⃣ Մի՛ մոռացիր հայելիների մասին 👀

4️⃣ Փոքր սխալի վրա մի՛ կենտրոնացիր — շարունակիր հանգիստ ու վստահ։

5️⃣ Վստահիր քեզ — դու արդեն պատրաստվել ես այս պահին։

Իսկ եթե արդեն հանձնել ես քննությունը, գրի՛ր Քո խորհուրդները ապագա հանձնողներին մեկնաբանություններում 👇

📍 Կարապետ Ուլնեցի 58/1
📞 033 66 00 17

#ավտոդպրոց #գործնականվարում #երթևեկությանկանոններ #վարորդականդասեր

Ի՞նչ հերթականությամբ կանցնեն ավտոմոբիլները 👀Գրե՛ք ձեր պատասխանը մեկնաբանություններում 👇🤔 Ճիշտ պատասխանը կիմանաք արդեն հա...
09/10/2026

Ի՞նչ հերթականությամբ կանցնեն ավտոմոբիլները 👀

Գրե՛ք ձեր պատասխանը մեկնաբանություններում 👇

🤔 Ճիշտ պատասխանը կիմանաք արդեն հաջորդ շաբաթ՝ հետևելով iDriver-ի էջին։

📍 Կարապետ Ուլնեցի 58/1
📞 033 66 00 17

#ավտոդպրոց #գործնականվարում #երթևեկությանկանոններ #վարորդականդասեր

Վարիր վստահ՝ Երևանի փողոցներում 🚗✅ Քաղաքային երթևեկություն, իրական ճանապարհային իրավիճակներ և գործնական փորձ՝ ամեն ինչ, ...
07/10/2026

Վարիր վստահ՝ Երևանի փողոցներում 🚗

✅ Քաղաքային երթևեկություն, իրական ճանապարհային իրավիճակներ և գործնական փորձ՝ ամեն ինչ, որպեսզի ղեկին քեզ զգաս ավելի վստահ ու հանգիստ։

Լավ վարորդ դառնալու ճանապարհը սկսվում է iDriver-ից ⤵

📞 033 66 00 17
📍 Կարապետ Ուլնեցու 58/1

#ավտոդպրոց #գործնականվարում #վարորդականիրավունք #վարորդ

Ձեզ տեսնենք՝ ո՞վ ավելի արագ կկողմնորոշվի 👀Այս իրավիճակում ո՞ր ավտոմոբիլն ունի երթևեկության առավելություն 🤔Ճանապարհային ն...
02/10/2026

Ձեզ տեսնենք՝ ո՞վ ավելի արագ կկողմնորոշվի 👀

Այս իրավիճակում ո՞ր ավտոմոբիլն ունի երթևեկության առավելություն 🤔

Ճանապարհային նշաններ չկան․ ճիշտ պատասխանը գտնելու համար պետք է պարզապես իմանալ երթևեկության կանոնն ու ճիշտ կիրառել այն 🧠

Գրի՛ր քո տարբերակը մեկնաբանություններում 👇

Իսկ ճիշտ պատասխանը կիմանաս՝ հետևելով iDriver-ի էջին 🤫

#ավտոդպրոց #գործնականվարում #վարորդականիրավունք #երթևեկությանկանոններ

Հաճախ տրվող հարցերից... 🚗Եթե ճանապարհին այլ մեքենաներ չկան, կարող ե՞նք շրջադարձ կատարել առանց շրջադարձի ազդանշանը միացնե...
30/09/2026

Հաճախ տրվող հարցերից... 🚗

Եթե ճանապարհին այլ մեքենաներ չկան, կարող ե՞նք շրջադարձ կատարել առանց շրջադարձի ազդանշանը միացնելու 🤔

❌ Ո՛չ։

Շրջադարձ կամ այլ մանևր կատարելուց առաջ վարորդը պարտավոր է նախապես ազդանշան տալ համապատասխան ուղղության շրջադարձի ցուցիչով։

🫣 Կանոնում բացառություն է նշվում, օրինակ, երբ մեքենան պարզապես առանց վերադասավորման շարժվում է ճանապարհի կորագծային հատվածով։

Մնացած բոլոր դեպքերում, ճանապարհին այլ մեքենաների բացակայությունը ինքնին ազդանշանը չօգտագործելու պատճառ չէ ⚠️

📞 033 66 00 17
📍 Կարապետ Ուլնեցի 58/1

#ավտոդպրոց #գործնականվարում #վարորդականիրավունք #վարորդ

17/09/2026

Ուզու՞մ ես վարել սովորել 🚗

iDriver-ում հիմա հատուկ առաջարկներ կան՝ զեղչված արժեքներով 🔥

✅ Ծրագիր մշակված քո հմտություններին համապատասխան, նույնիսկ եթե զրոյից ես սկսում
✅ Անհատական մոտեցում
✅ Փորձառու հրահանգիչ, ով ամբողջ ընթացքում քեզ ուղղորդում է
✅ Սովորում ես քո տեմպով՝ առանց շտապելու
✅ Վարում ես և՛ իրական քաղաքային պայմաններում, և՛ քննական երթուղիներով
✅ Հարմար ժամեր՝ աշխատող և սովորող մարդկանց համար

📞 033 66 00 17
📍 Կարապետ Ուլնեցի 58/1

#ավտոդպրոց #գործնականվարում #վարորդականիրավունք #վարորդ

Ստուգի՛ր ինքդ քեզ 🚦Ծանոթացի՛ր իրավիճակին՝ ուշադրություն դարձնելով լուսացույցի ազդանշաններին։Թերթի՛ր՝ պատասխանների տարբեր...
10/09/2026

Ստուգի՛ր ինքդ քեզ 🚦

Ծանոթացի՛ր իրավիճակին՝ ուշադրություն դարձնելով լուսացույցի ազդանշաններին։

Թերթի՛ր՝ պատասխանների տարբերակները տեսնելու համար 🤫

📍 Հետևի՛ր iDriver-ին՝ ճանապարհային կանոնները պարզ և հասկանալի ձևով սովորելու համար։

📞 033 66 00 17

#ավտոդպրոց #քննականերթուղի #գործնականվարում #վարորդականիրավունք

Քննական երթուղին այսքան մատչելի դեռ չի եղել 🚗Պատրաստվի՛ր գործնական քննությանը վարելով հենց քննական երթուղով 🚦🟥 6 ժամ — 3...
07/09/2026

Քննական երթուղին այսքան մատչելի դեռ չի եղել 🚗

Պատրաստվի՛ր գործնական քննությանը վարելով հենց քննական երթուղով 🚦

🟥 6 ժամ — 30,000 դրամ

Մեր փորձառու հրահանգիչները կծանոթացնեն Ձեզ քննական երթուղու բոլոր նրբություններին՝ չերևացող նշաններ, արագության սահմանափակման գոտիներ, հետադարձի բարդ տեղեր, հետիոտնային անցումներ, և շատ ավելին:

🪪 Քո վստահ ճանապարհը դեպի վարորդական իրավունք 👇🏻

📍 Կարապետ Ուլնեցի 58/1
📞 033 66 00 17

#ավտոդպրոց #քննականերթուղի #գործնականվարում #վարորդականիրավունք

Վտանգ, որը չես տեսնում 👀Կույր գոտին ճանապարհի այն հատվածն է, որը կարող է չերևալ մեքենայի հայելիներում։ Հենց այդ պատճառով...
04/09/2026

Վտանգ, որը չես տեսնում 👀

Կույր գոտին ճանապարհի այն հատվածն է, որը կարող է չերևալ մեքենայի հայելիներում։ Հենց այդ պատճառով գոտին փոխելիս կամ վազանց կատարելիս միայն հայելիներին վստահելը բավարար չէ։

Մանևրից առաջ՝

▪️ ստուգի՛ր հայելիները,
▪️ միացրո՛ւ շրջադարձի ցուցիչը,
▪️ կարճ հայացքով ստուգի՛ր նաև կույր գոտին,
▪️ և միայն անվտանգ լինելուց հետո կատարի՛ր մանևրը։

⚠️ Եթե հայտնվել ես մեկ այլ մեքենայի կույր գոտում, մի՛ մնա այնտեղ երկար․ վարորդը կարող է պարզապես չտեսնել քեզ։

iDriver-ում սովորեցնում ենք նկատել նաև այն, ինչ առաջին հայացքից տեսանելի չէ 🚘

📍 Կարապետ Ուլնեցի 58/1
📞 033 66 00 17
#ավտոդպրոց #վարորդականդասեր #երթևեկությանկանոններ

Address

58/1 Karapet Ulnetsi Str
Yerevan
0056

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 08:00 - 20:00
Sunday 08:00 - 20:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when IDriver posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category