18/09/2026
2006-ին լույս տեսած այս վեպը երկու ամուսնալուծված տղամարդկանց՝ Անտուանի և Մաթիասի՝ վաղեմի ընկերների մասին է, որոնք որոշում են իրենց երեխաների հետ մի հարկի տակ ապրել Լոնդոնում: Նրանց համակեցությունը, որը հիմնված Է խիստ կանոնների վրա (ոչ մի կին տանը,այդ թվում՝ ոչ մի դայակ), շուտով փորձության Է ենթարկվում սիրո և առօրյա կյանքի անակնկալներով: Կերպարների ինքնատիպությամբ, կենդանի երկխոսություններով, հումորի և զգացմունքայնության շղարշով՝ Մարկ Լևին ընթերցողին տանում է դեպի թեթև և ջերմ սիրավեպ՝ ընդգծելով ընտանիքի և ընկերության կարևորությունը: Վեպը բոլոր նրանց համար է, ովքեր հուզիչ և կենսուրախ պատմություններ են սիրում: