02/09/2019
Փոքրիկ նվեր երեխաներին
🎊ԱՎԱՐՏՎԵՑ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ «ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ»
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՓՈՒԼԸ 🎉🥳🎁
Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում օգոստոսի 31-ին թվով 150 երեխա ստացան գրենական պիտույքների և հագուստների փաթեթները:
Գուգարաց թեմի առաջնորդը իր հայրական օրհնությունը տվեց երեխաներին՝ մաղթելով արժևորել կրթությունը և դառնալ հայրենասեր, կրթյալ, խոստումնալի քրիստոնյա հայորդի:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Գուգարաց թեմ / Gougark Diocese «Նարեկացի» երիտասարդաց միության և ՏՈՒՆ Համայնքային զարգացման կենտրոն / TUN Community Development Center -ի նախանձախնդիր 30 կամավորները մեկ շաբաթվա ընթացքում բարեհոգի վանաձորցիների օգնությամբ հավաքագրեցին դպրոցին անհրաժեշտ իրեր՝ բազմազավակ, կարիքավոր ընտանիքների հոգսերը թեթևացնելու համար:
Ծրագրի ամբողջ ընթացքին աջակից լինելու և իր ամենամյա ներդրումն ունենալու համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Յունար Կոշիկի Աշխարհ, Грин Плаза և Սպարապետ խանութներին, ինչպես նաև նախասեպտեմբերյան փուլին իրենց մշտական ներդրման համար Flamingo Flamingo և Karap Grakhanut գրախանութներին: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև Autoservice 4x4 Vanadzor ավտոպահեստամասերի խանութի և Mr.&Mrs. խանութի ղեկավարություններին, Մյասնիկյան 1 հասցեում գտնվող հագուստի խանութի II հարկաբաժնի անհատ ձեռներեց Լուսինե Թադևոսյանին, Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաների սրտացավ աշխատակիցներին, վանաձորաբնակ մեր բարեպաշտ համաքաղաքացիներին, և գրենական պիտույքների բոլոր այն խանութների և տաղավարների սեփականատերերին ու աշխատակիցներին, ովքեր թույլատու եղան, օգնեցին և իրենց մեծ ու փոքր ներդրումը բերեցին ծրագրի իրականացմանը:
«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիր
«Ավելի երանելի է տալը, քան առնելը»
Գործք. 20.35