26/01/2025
Մահապատժի ենթարկված դատապարտյալը, որպես վերջին ցանկություն, խնդրում է թուղթ ու գրիչ:
Մի քանի րոպե գրելուց հետո դատապարտյալը զանգահարում է բանտի պահակին և խնդրում, որ նամակը փոխանցեն իր հարազատ մորը։
Նամակում ասվում էր...
«Մայրիկ, եթե այս աշխարհում իսկապես արդարություն լիներ, մենք երկուսս էլ այսօր մահապատժի կենթարկվեինք, ոչ թե միայն ես:
Դու նույնքան մեղավոր ես, որքան ես՝ իմ ապրած կյանքի համար:
Հիշու՞մ ես, երբ ես հեծանիվ գողացա՝ իմ նման մեկի հետ, բերեցի տուն, դու ինձ օգնեցիր թաքցնել այն, որ հայրս չիմանա...
Հիշո՞ւմ ես, երբ ես փող գողացա հարևանի դրամապանակից, ծախսեցիր ինձ հետ առևտրի կենտրոնում...
Հիշում ես, որ վիճեցիր հորս հետ, քանի որ գնացել էր ուղղելու իմ արարքը, որովհետև կարդալու ու սովորելու փոխարեն, ուրիշից արտագրել էի քննության հարցերի պատասխանները...
Ու վերջը ինձ վռնդեցին ուսումնարանից...
Մամ, ես պարզապես երեխա էի, հետո դարձա աշխույժ դեռահաս, իսկ հիմա ես անհանդուրժող և ագրեսիվ մարդ եմ...
Ես պարզապես երեխա էի, ով ուղղելու կարիք ուներ, ոչ թե պաշտպանելու, բայց ես դեռ ներում եմ քեզ, մամ...
Խնդրում եմ ուղղակի ուղարկեք այս նամակը, որքան հնարավոր է շատ ծնողների ամբողջ աշխարհում, որպեսզի նրանք իմանան, որ իրենք են պատասխանատու երեխային մեծացնելու, ճիշտ դաստիարակելու համար...
Շնորհակալ եմ մայրիկ, որ ինձ կյանք տվեցիր, բայց նաև օգնեցիր կորցնել այն...
Քո տղան հանցագործ է։
Հանցագործ, որը այսօր մահապատժի է ենթարկվելու...
Ուզում եմ հիշեցնել նաև, որ նա, ով հրաժարվում է պատժել իր որդուն, չի սիրում նրան։
Նրանք, ովքեր սիրում են, ամեն ինչ անում են, որ երեխան ճիշտ ուղղով գնա...
Կրթությունը ամենահզոր զենքն է, որը կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ մեծ տարիքում չպատժվեն...
Էդուարդ Սարգսյան