07/08/2026
‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
📢 Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ, ցավոք, «Եուրոմոթորս» ընկերության BMW և MINI ավտոմեքենաների ցուցասրահները և սպասարկման կենտրոնը դեռևս շարունակում են մնալ փակ։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից «Եուրոմոթորս» ՓԲԸ-ում իրականացվել են խուզարկություններ, և ընկերության շենքը կապարակնքվել է։ Ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի մանրամասները լուսաբանվել են լրատվամիջոցներում:
Այն հաճախորդները, որոնց կողմից ձեռք բերված ավտոմեքենաները ենթակա են հանձնման, ինչպես նաև այն հաճախորդները, որոնց ավտոմեքենաները ներկայումս գտնվում են սպասարկման կենտրոնում՝ վերանորոգման նպատակով, իրենց ավտոմեքենաների ստացման հետ կապված հարցերով կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե՝ e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։
Հայցում ենք ձեր ըմբռնումն ու համբերությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Ակնկալում ենք հնարավորինս շուտ վերականգնել մեր գործունեությունը և վերադառնալ ավելի ուժեղ՝ շարունակելու հաճախորդներին բարձրակարգ սպասարկում մատուցելու մեր առաքելությունը։
Հարգանքով՝
«Եուրոմոթորս» ՓԲԸ