MS Motorsport

MS Motorsport BMW • BMW M • MINI • Rolls-Royce մասնագիտացված ավտոսպասարկում

Արաբկիր, Հովսեփ Արղության 7/1
Հեռ. +374 41 250200

09/03/2026

Crankshaft seal

🔧🏎️ BMW E60 528i — Շարժիչի յուղի արտահոսքԱյս BMW E60 528i-ը եկել էր մեզ մոտ շարժիչի յուղի արտահոսքի պատճառով։Ինչպես հաճա...
09/03/2026

🔧🏎️ BMW E60 528i — Շարժիչի յուղի արտահոսք

Այս BMW E60 528i-ը եկել էր մեզ մոտ շարժիչի յուղի արտահոսքի պատճառով։

Ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, սկզբնական խնդիրը կարող է ունենալ մի քանի տարբեր աղբյուր։
Այդ պատճառով իրականացվեց ամբողջական ախտորոշում, որպեսզի հայտնաբերվեն բոլոր հնարավոր արտահոսքերը և մաշված բաղադրիչները։

Ախտորոշման արդյունքում հայտնաբերվեցին հետևյալ խնդիրները․

▪ շարժիչի «կալենվալի սալնիկի» արտահոսք՝ փոխանցման տուփի կողմից
▪ փոխանցման տուփի յուղի արտահոսք՝ փոխանցման տուփի յուղի կարտերի միջադիրից
▪ ավտոմատ փոխանցման տուփի սառեցման խողովակների միջադիրների արտահոսք
▪ կարդանի ֆլեքս դիսկի (flector) մաշվածություն
▪ փոխանցման տուփի հենարանի մաշվածություն

Այսպիսի խնդիրները հաճախ փոխկապակցված են և ժամանակի ընթացքում կարող են առաջացնել
թրթռումներ, յուղի կորուստ և փոխանցման համակարգի հավելյալ ծանրաբեռնվածություն։

⚙ Կատարված աշխատանքներ՝

✔ հետևի «կալենվալի սալնիկի» փոխարինում
✔ փոխանցման տուփի յուղի կարտերի փոխարինում
✔ ավտոմատ փոխանցման տուփի սառեցման խողովակների միջադիրների փոխարինում
✔ կարդանի ֆլեքս դիսկի (flector) փոխարինում
✔ փոխանցման տուփի հենարանի փոխարինում
✔ ավտոմատ փոխանցման տուփի յուղի փոխարինում
✔ փոխանցման տուփի ադապտացիոն արժեքների վերականգնում (reset adaptation values)

Բոլոր աշխատանքները կատարվել են
🔧 արտադրողի տեխնիկական ցուցումների համաձայն
📏 պտուտակների սեղմումով՝ սահմանված մոմենտով

Արդյունքում՝
արտահոսքերը վերացվել են, իսկ փոխանցման համակարգի աշխատանքը դարձել է ավելի հարթ և կայուն։

🎯 Խորհուրդ
Եթե նկատում եք յուղի արտահոսք մեքենայի տակ, խորհուրդ է տրվում արագ կատարել ախտորոշում։
Վաղ հայտնաբերված խնդիրները հաճախ կանխում են ավելի բարդ և թանկ վերանորոգումները։

MS Motorsport
BMW Specialist • Ճիշտ ախտորոշում • Եվրոպական մոտեցում

08/03/2026

S54B32 E36 swap

08/03/2026
🔧🏎️ BMW E60 535i — Երբ շարժիչի կողմից ուժեղ աղմուկ է լսվումԱյս BMW E60 535i-ը եկել է մեզ մոտ շարժիչի հատվածից եկող ուժեղ...
07/03/2026

🔧🏎️ BMW E60 535i — Երբ շարժիչի կողմից ուժեղ աղմուկ է լսվում

Այս BMW E60 535i-ը եկել է մեզ մոտ շարժիչի հատվածից եկող ուժեղ մետաղական աղմուկով։

📌 Շատ հաճախ նման աղմուկի դեպքում մարդիկ անմիջապես մտածում են լուրջ շարժիչային խնդրի մասին։
Սակայն ճիշտ ախտորոշումը կարող է ցույց տալ, որ պատճառը լրիվ այլ համակարգում է։

Մեր դեպքում խնդիրը կապված էր
օդորակիչի կոմպրեսորի պաչեվնիկի վնասման հետ։
Վնասված պաչեվնիկը առաջացնում էր աղմուկ և կարող էր հանգեցնել գոտու կտրվելուն։

⚠ Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե դա անտեսվի․
▪ գոտու կտրվել
▪ լիցքավորման համակարգի դադարեցում
▪ հովացման խնդիրներ
▪ հավելյալ մեխանիկական վնասներ

Ախտորոշման ընթացքում հայտնաբերվեցին նաև՝
▪ յուղի արտահոսք
▪ մաշված լարող գլանակ
▪ մաշված աքսեսուարային գոտի

Կատարվեց՝
✔ պաչեվնիկի խնդրի վերացում
✔ լարող գլանակի փոխարինում
✔ աքսեսուարային գոտու փոխարինում
✔ յուղի արտահոսքի վերացում

Բոլոր աշխատանքները կատարվել են
🔧 արտադրողի տեխնիկական ցուցումների համաձայն
🔩 բոլոր պտուտակները ծքվել են ուժաչափով
🚫 առանց ավելորդ սիլիկոնային հերմետիկների կամ «պաստա» օգտագործման, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է գործարանային նորմերով։

Արդյունքում՝ շարժիչի աշխատանքը դարձավ կայուն և անվտանգ։ 🏎️🚀

🎯 Խորհուրդ
Եթե լսում եք անսովոր աղմուկ շարժիչի հատվածից, մի սպասեք։
Ժամանակին ախտորոշումը հաճախ կանխում է ավելի մեծ և թանկ խնդիրները։

MS Motorsport
BMW Specialist • Ճիշտ ախտորոշում • Վստահելի արդյունք

🛑 Արգելակային կալոդկաների մասին՝ մի քանի կարևոր պարզաբանում 🔧Շատ վարորդներ կարծում են, որ եթե արգելակային կալոդկաները ձա...
03/02/2026

🛑 Արգելակային կալոդկաների մասին՝ մի քանի կարևոր պարզաբանում 🔧

Շատ վարորդներ կարծում են, որ եթե արգելակային կալոդկաները ձայն են հանում, ապա դա նշանակում է, որ դրանք վատ որակի են։
Սակայն իրականում դա միշտ չէ վոր այդպես է ։

👉 Արգելակման ժամանակ առաջացող ձայները կարող են կախված լինել՝
• Արգելակային դիսկերի վիճակից
• Արգելակի սուպորտի ուղեցույցների (palec) վիճակից
• Արգելակի սուպորտի պորշինի վիճակից
• Կամ սխալ տեղադրումից

❗ Արգելակային կալոդկաների տեղադրումը պարզ գործողություն չէ, ինչպես շատերն են մտածում։
Տեղադրման ժամանակ անհրաժեշտ է՝
✅ Մաքրել կալոդկաների հենման մակերեսները
✅ Օգտագործել հատուկ արգելակային քսուք՝ նախատեսված կետերում
✅ Քսել նաև սուպորտի ուղեցույցները՝ դրանց ազատ և ճիշտ աշխատանքը ապահովելու համար
❌ Ցավոք, շատ մեխանիկներ դա չեն անում, ինչն էլ հանգեցնում է աղմուկի, անհավասար մաշվածության և սխալ աշխատանքի։

🧲 Մագնիսի “թեստի” մասին

Շատ տարածված սխալ պատկերացում է, որ մագնիսը կարող է ցույց տալ կալոդկայի որակը։
👉 Իրականում՝ մագնիսը ոչ մի դեպքում չի որոշում կալոդկայի որակը։

✔️ Եթե մագնիսը կպչում է կալոդկային, դա նշանակում է, որ դրա բաղադրության մեջ կա ավելի շատ մետաղ։
Այդպիսի կալոդկաները կարող են՝
• Արտադրել ավելի շատ փոշի
• Բայց լինել ավելի դիմացկուն
• Ունենալ ավելի արդյունավետ արգելակում
• Ապահովել կայուն և երկարատև արգելակում՝ առանց դիսկը վաղաժամ մաշելու

👉 Այս տեսակի կալոդկաները հաճախ օգտագործվում են OEM արտադրության մեջ կամ մեծ ու ճանաչված բրենդների կողմից։

❌ Իսկ այն կալոդկաները, որոնց դեպքում մագնիսը չի կպչում, սովորաբար՝
• Շատ արագ են մաշվում
• Ունեն շատ ցածր ջերմակայունություն
• Երկար արգելակման ժամանակ արագ տաքանում են
• Բաղադրության պատճառով կարող են բառացիորեն հալվել ուժեղ կամ երկարատև արգելակման ժամանակ

🔧 Ճիշտ ընտրված կալոդկան + ճիշտ տեղադրում =
✅ Անվտանգություն
✅ Արդյունավետ արգելակում
✅ Երկար կյանք ինչպես կալոդկայի, այնպես էլ դիսկերի համար

02/02/2026

Brembo 4 pots
M3 E46 disc
Ferodo DSUno pads
Avia hoses
Motul RBF700
H&R roll bars
CAE shifter

🏁 🏎️ BMW E36 Compact | S54 🔥🚀Այս BMW E36 Compact-ի վրա, որը համալրված է S54 շարժիչով, իրականացվել են հետևյալ բարելավումն...
01/02/2026

🏁 🏎️ BMW E36 Compact | S54 🔥🚀

Այս BMW E36 Compact-ի վրա, որը համալրված է S54 շարժիչով, իրականացվել են հետևյալ բարելավումները՝

✅ Brembo 🇮🇹 արգելակային համակարգի տեղադրում
• BMW M3 E46 դիսկերով
• Ferodo DSUno արգելակային կալոդկաներ
• Ավիացիոն արգելակային խողովակներ
• Motul RBF700 արգելակային հեղուկ՝ առավել կայուն և արդյունավետ արգելակման համար

✅ H&R հակաթեքման ձողերի տեղադրում
• Առջև և հետև՝ ղեկավարման և կայունության զգալի բարելավման համար

✅ CAE փոխանցման լծակի տեղադրում
• Նախագծված է փոխանցումների խաղը կրճատելու համար
• Արդյունքում՝ շատ ավելի արագ և ճշգրիտ փոխանցումների փոխում

Հետևեք մեզ՝ շարժիչի մասում իրականացված աշխատանքը տեսնելու համար 🔧😎

🚗 Մեկ այլ BMW մեր ավտո արհեստանոցում 🔧Այս BMW-ն ընդունեցինք սառեցման հեղուկի արտահոսքի խնդրով։Արտահոսքի հայտնաբերումից հ...
31/01/2026

🚗 Մեկ այլ BMW մեր
ավտո արհեստանոցում 🔧

Այս BMW-ն ընդունեցինք սառեցման հեղուկի արտահոսքի խնդրով։
Արտահոսքի հայտնաբերումից հետո իրականացվեց՝
✅ Ռադիատորի փոխարինում (Nissens բարձրորակ ռադիատոր)
✅ Սառեցման հեղուկի լցնում և օդազերծում
✅ CO₂ թեստ (գլխագոյացման վերահսկում)
✅ Արգելակային հեղուկի ստուգում

BMW-ն այժմ լիովին պատրաստ է անվտանգ շահագործման համար 🚀🤝🏻

Մաղթենք բարի ճանապարհ մեր սիրելի հաճախորդին😊

Address

Հովսեփ Արղության 7/1
Երևան

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MS Motorsport posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share